
Խանութներն ապահովել են առևտրաշրջանառության կեսը
2017-ի հունվար-փետրվարին առևտրի շրջանառությունը կազմել է 292 միլիարդ դրամ։ 2016-ի նույն ամիսների համեմատ՝ այն աճել է ավելի քան 9 %-ով։ Առևտրի շրջանառության 55 %-ը ապահովել է մանրածախ առևտուրը, 40 %-ը՝ մեծածախ, իսկ 4 %-ը՝ ավտոմեքենաների առևտուրը։
Եթե դրամային հաշվարկի վերածենք առևտրի վերը նշված տեսակների շրջանառությունը, ապա կստացվի այսպիսի ցուցանիշ:
Եթե այս ցուցանիշը համեմատենք 2016-ի հունվար-փետրվարի հետ, ապա կարձանագրենք՝ մանրածախ առևտուրը աճել է գրեթե 4 %-ով, մեծածախը՝ 15 %-ով, իսկ ավտոմեքենաների առևտուրը՝ 45 %-ով: Վերջինս շարունակում է ակտիվորեն աճել։
Մանրածախ առևտուր
Ինչպես վերևում նշեցինք, առևտրի շրջանառության ընդհանուր ցուցանիշում մանրածախ առևուրը կազմում է 55 %՝ գրեթե 162 միլիարդ դրամ շրջանառությամբ։
Մանրածախ առևտրի շրջանառության 75 %-ը «բաժին է ընկել» խանութներում կատարված առևտրին։ Այսինքն՝ 162 միլիարդ դրամից 121 միլիարդը կատարվել է խանութներում։ Առևտրի այս օբյեկտում իրականացված առևտուրը, 2016-ի առաջին երկու ամիսների համեմատ, աճել է 7 %-ով։
Մանրածախ առևտրի երկրորդ ամենաակտիվ օբյեկտը սպառողական ապրանքների շուկաներն են։ Այն խանութներում կատարված առևտրին թեև զիջում է ավելի քան 10 անգամ՝ ունենալով 11 միլիարդ դրամ շրջանառությամբ։
Ի դեպ, ԱՎԾ-ի առանձնացրած առևտրի բոլոր օբյեկտներում մանրածախ առևտրի ծավալները աճել են, իսկ ամենաշատը աճել է սպառողական ապրանքների շուկաներում կատարված առևտրի շրջանառությունը՝ 7 %-ով։
Լուսանկարը՝ maltawinds.com-ի
Մեկնաբանել