HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Վեց բնակարանամուտ Առաջամուղ գյուղում

Արցախի Հադրութի շնջանի Առաջամուղ գյուղում 6 ընտանիք նոր բնակարան ստացավ։ Տան բանալիները տանտերերին հանձնեցին Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը։ Վերջիններս երկօրյա այցող Արցախում էին։

Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի խոսքով՝ նորակառուց 6 տները կառուցվել են իրենց հիմնադրամի, ԱՄՆ Արցախ ֆոնդի և Արցախի կառավարության համատեղ աջակցությամբ։

«Առաջամուղը ռազմավարական կարևորություն ունի Արցախի համար։ Ուստի մեր հետագա քայլը դպրոցի վերակառուցումն է ու բուժկետի շենքի կառուցումը»,- ասաց Րաֆֆի Դուդակլյանը։

Նազարյանների ընտանիքն Արարատից 2013թ․-ին է տեղափոխվել Արցախ։ Մինչ այդ տարբեր բնակավայրերում վարձով էին բնակվում։

«Վերջապես մեր սեփական տունն ունեցանք։ Աշխատանքն էլ խնդիր չի լինի այստեղ։ Քանի որ նախկին զինծառայող եմ եղել, հիմա էլ պատրաստվում եմ վերադառնալ զինվորական գործիս, բայց արդեն Արցախում»,- ասում է Գ․ Նազրյանը։

Առաջամուղ գյուղը հիմնադրվել է 2004թ․ Թուֆենկյան հիմադրամի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter