HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվար-մարտ ամիսներին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23,6 տոկոսով

Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 480 198 մարդ, որը 23,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

2016 թվականի մարտ ամսվա հետ համեմատած, 2017 թվականի երրորդ ամսին երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 27.3 տոկոսով: 2017 թվականի մարտ ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165 512 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 5058 մարդ:

2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 21.2 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին եռամսյակում բեռնափոխադրումը կազմել է 4894 տոննա ապրանք, որը 78.6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 266.8  տոկոսով: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 16 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter