Մրցույթ՝ Ռումինիայի բուհերում սովորելու համար
Ռումինիայի կառավարությունը հայտարարել է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիներին հատկացվող՝ բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար հատկացվող անվճար տեղերի համար:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներեն լեզվով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա ռումիներենի դասընթաց (նախապատրաստական):
Կրթաթոշակը ներառում է անվճար ուսուցում, կեցություն (ուսանողական հանրակացարան) և ամսական կրթաթոշակ (65-ից 85 եվրոյին համարժեք): Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ` այցելելով Ռումինիայի արտաքին գործերի նախարարության http://www.mae.ro/en/node/10251 կայքէջը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել