3 ամսում մոտ 15 տոննա գյուղմթերքի ապօրինի ներկրման փորձ է կանխվել
Պետական եկամուտների կոմիտեն այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ գյուղմթերքի ներկրումների ամբողջ շղթան գտնվում է խիստ վերահսկողության ներքո: «Կոմիտեն վստահեցնում է, որ սահմանին իրականացվում է շուրջօրյա հսկողություն, հետևաբար կանխվում են գյուղմթերքի ապօրինի ներկրման փորձերը հանրապետություն»,- գրված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:
Մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:

«Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ահազանգել և պատրաստակամություն է հայտնում արձագանքել ու հետամուտ լինել խնդրի կարգավորմանը՝ միաժամանակ նախազգուշացնելով զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքի ներկրման փորձերից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել