Նկարներ, կտավներ, մեքենա և օդորակիչներ՝ մշակույթի նախարարությունից
Մշակույթի նախարարությունից չորս անուն գույք հետ կվերցվի և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի մի շարք պետական կառույցների։
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` գործադիր ներկայացրած որոշման այս նախագիծը։
Մասնավորապես՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը կտրամադրվեն օդափոխման 22 սարքեր, կառավարման վարչությանը՝ «Պեժո 406» մակնիշի ավտոմեքենա, Հայաստանի ազգային պատկերասրահին՝ 19 նկար, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ 11 կտավ։
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված փաստաթղթերում՝ օդորակիչները տրամադրվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, քանի որ 2016 թ-ին մշակույթի նախարարությունը տեղափոխվել է Վ. Սարգսյան 3 հասցեում կառուցված նոր շենք, որը ապահովված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգով, այդ պատճառով օդորակիչները չեն ապամոնտաժվել։
Ավտոմեքենան տրամադրվեց պետական գույքի կառավարման վարչությանը, քանի որ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցվելու է, և լրացուցիչ տրանսպորտային միջոցի կարիք չկա։
Նկարները բնօրինակ են, հաշվառված են «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ում, այդ իսկ պատճառով ամրացվում են այդ ՊՈԱԿ-ին։
Իսկ կտավները, քանի որ հաշվառված են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ում, կամրացվեն դրան։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել