HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վայոց ձորից և Գեղարքունիքից համայնքային 7 տարածք գերակա շահ կճանաչվի

Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի որոշման նախագիծը, որով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող որոշ տարածքներ կճանաչվեն գերակա հանրային շահ և կտրամադրվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը։

«Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը»,- գրված է որոշման նախագծում։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված փաստաթղթերում, այս տարածքները գերակա շահ են ճանաչվում՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման նպատակով։

Գերակա հանրային շահ կճանաչվեն յոթ տարածքներ, մասնավորապես՝ մեկ տարածք Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղական համայնքում, երկուական՝ Եղեգնաձոր քաղաքային և Ագարակաձոր գյուղական համայնքներում, մեկական էլ՝ Վայոց Ձորի Աղնջաձորի և Մալիշկա գյուղական համայնքներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter