Վարչապետը հանձնարարեց քննարկել հակակարկտային կայանների որակի բարձրացման հարցը
Կառավարության այսօրվա նիստը կրկին սկսվեց վարչապետի հանձնարարականներով։ Դրանցից մեկը վերաբերում էր հակակարկտային կայաններին։
Կարեն Կարապետյանի փոխանցմամբ՝ նախորդ ամիսների ընթացքում բազմիցս քննարկել են հակակարկտային կայանների որակի բարձրացման հարցը։ Հաշվի առնելով այդ քննարկումների արդյունքները և դրանից բխող ռիսկերը` Կարապետյանը արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում համատեղ քննարկել նախկինում ներկայացված առաջարկությունները և կառավարություն ներկայացնել հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։
Բացի այդ, վարչապետը հանձնարարեց հակակարկտային կայանների գործունեության բարձրացման համար քննարկել հնարավոր այլընտրանքային լուծումները, այդ թվում՝ տեխնոլոգիաների ներմուծումը։
Կարապետյանը հանձնարարարեց ողջ հանրապետության ռիսկային գոտիները «ծածկել», վերլուծել անհրաժեշտ այն տեխնիկական զինվածությունը, որով կկարողանան նվազեցնել կարկուտից առաջացող ռիսկերը: «Ինչքան ես հասկանում եմ՝ այս պարագայում էլ ավելի խելոք կառավարման դեպքում ավելի քիչ ռիսկեր կարող ենք պարունակել»,- ասաց Կարեն Կարապետյանը։
լուսանկարը` wikipedia.org
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել