Ապրիլի 17-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի որոշման նախագիծը, որով ապրիլի 17-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 6` շաբաթ:
Կառավարություն ներկայացված հիմնավորումում նշվում է, որ Սբ. Հարության տոնը նշվելու է ապրիլի 16-ին, այդ պատճառով աշխատանքային օրվա տեղափոխումը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին` տոնի հաջորդող հիշատակի օրը այցելել իրենց ննջեցյալների գերեզմաններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել