HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու՝ ԶԼՄ-ների հրապարակումների առնչությամբ

Այսօր Դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝  այլ անձանց փոխարեն քվեարկելու՝  ԶԼՄ հրապարակումների վերաբերյալ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Անդրադառնալով  02.04.2017թ. Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակները 04.04.2017թ.  ՀՀ ԿԸՀ-ի կողմից հրապարակելուց հետո այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումներին՝ պարզաբանում ենք, որ այլ անձի փոխարեն կամ մեկից ավելի անգամ քվեարկելը հանցագործություն է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Միաժամանակ, հանցագործություն է նաև այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածով: ՀՀ քր. օր-ի 154.8-րդ հոդված:

Քաղաքացու սահմանադրական իրավունքների անշեղ պաշտպանության, հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման և, միաժամանակ, հանրությանը բացառապես օբյեկտիվ և ստուգված  տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել է՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 16-րդ կետով նախատեսված սուբյեկտների կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով ներկայացված համապատասխան դիմումները, անկախ դրանց քննարկման արդյունքներից, ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Միաժամանակ, հորդորում ենք բոլոր այն անձանց, ում հայտնի են դարձել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ՝ ներկայանալ իրավապահ մարմիններ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով այդ հանցագործության մասին հաղորդում տալ՝ նախազգուշացվելով սուտ մատնության վերաբերյալ քրեական պատասխանատվության մասին:

Վստահեցնում ենք, որ վերը նշված օրենքով սահմանված կարգով ներկայացված յուրաքանչյուր հաղորդում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա կդառնա»:,-նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter