ՊԲ հրամանատար Լ. Մնացականյանը ծառայողական խորհրդակցություններ է անցկացրել մի շարք զորամասերում
Ապրիլի 5-ին և 6-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հյուսիսային և կենտրոնական ուղղության մի շարք զորամասերում անց է կացրել արտագնա ծառայողական խորհրդակցություններ: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ինչպես ներզորամասային, այնպես էլ համաբանակային նշանակության հարցեր, համապատասխան պաշտոնատար անձինք բանակի հրամանատարի կողմից ստացել են ցուցումներ և հանձնարարականներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել