HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարն ընդունեց Հայաստանում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկուն

Ապրիլի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան պրն. Պյոտր Անտոնի Սվիտալսկուն, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ա. Մարգարյանը: Այս մասին հայտնում է ԱԻ մամուլի ծառայությունը:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ և ԵՄ միջև համագործակցության ընդլայնումը բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵՄ-ի հնարավոր աջակցությունը տարածաշրջանային համագործակցության զարգացմանը արտակարգ իրավիճակների ոլորտում, մասնավորապես՝ անդրսահմանային համագործակցություն ծավալելու հնարավորությունները՝ տարածաշրջանում աղետներին դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով: Քննարկվեցին նաև համայնքների աղետակայունության կարողությունների հզորացման խնդիրները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց ակտիվացնել վերոնշյալ գործընթացները Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter