HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կընտրվեն և կքննարկվեն համայնքային զարգացման լավագույն ծրագրերը

Այսօր կառավարության նիստի օրակարգում քննարկվել են համայնքային զարգացման ծրագրերի վերաբերյալ հարցերը: Ելնելով ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությանն ու զարգացման ծրագրերին վերաբերող նախկինում տրված հանձնարարականների բովանդակությունից և հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-շաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը, և կառավարության աշխատակազմում կազմակերպել դրանց քննարկումը: «Խոսքը յուրաքանչյուր մարզից ընտրված 2-3 չեմպիոն համայնքների մասին է: Խորհրդակցությանը, որին ներկա կլինեն նաև ՀՀ մարզպետերը, տեղեկացնելու ենք Գերմանիայի կառավարության հետ համատեղ իրականացվեիք դասընթացներին մասնակցող համայնքապետերի ընտրության սկզբունքը: Հայտնելու ենք ,թե երբ են սկսվելու դասընթացներն Ամերիկյան համալսարանում»,-նշել է վարչապետը: 

Հանձնարարվել է նաև 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջին վերլուծական նյութը՝ համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքները։ 3-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվեն համայնքային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսական գործունեության և մարզերում աղբահանության և սանմաքրման ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter