HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերանայվել է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքը

Այսօր Կառավարության նիստի օրակարգում ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման շրջանակում ընդունվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, որով վերանայվել են պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի (գնորդի) իրավունքը: Մասնավորապես, հստակեցվել են վերադարձման կամ փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներին ներկայացվող պահանջները:

Ըստ այդմ՝ հստակ սահմանվել է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում սպառողի վերադարձնելու իրավունքը: Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատճաշ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկի հետ կապված իրավական ակտերի հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այսպիսով՝ որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter