
Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես եկավ Սոնա Պողոսյանը: Երկամարտում Պողոսյանը գրանցեց 227 կգ արդյունք (101+127) եւ նվաճեց բրոնզե մեդալ:
Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի արժանացավ նաեւ հրում վարժությունում` բարձրացնելով 126 կգ: Պոկում վարժությունում Սոնան 4-րդն էր:
Կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց ռուս Մարիա Վոստրիկովան:
Վաղը Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 90 կգ Տաթեւ Հակոբյանը եւ 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (B խումբ):
Մինչ այս արդեն ելույթ են ունեցել 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը եւ 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Յայլյանը պոկում վարժությունում 0 է ստացել և դուրս մնացել մեդալների համար պայքարից, իսկ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի 2016 թ. չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը Ռիոյի խաղերի ժամանակ ստացած վնասվածքից հետո բավարարվել է համեստ արդյունքով:
Մեկնաբանել