Բուսաբուծությունը անկում է ապրել 34%-ով
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017-ի հունվար-փետրվարին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է ավելի քան 46 միլիարդ դրամ։ Եթե այս ցուցանիշը համեմատենք 2016-ի նույն ժամանակահատվածի հետ, կփաստենք՝ այն աճել է ընդամենը 0,4 %-ով։
Մինչ անդրադառանանք այս ոլորտների առանձնացված տվյալներին, նշենք, որ գյուղատնտեսության ընդհանուր ցուցանիշը ներառում է բուսաբուծության և անասնաբուծության արտադրական ծավալները։
Գյուղատնտեսության և ձկնորսության արտադրական ընդհանուր ծավալի 87%-ը կազմվել է շնորհիվ գյուղատնտեսության, որի 98 %-ը ապահովել է անասնաբուծությունը։ Այսինքն՝ գյուղատնտեսության 86%-ն ապահովել է անասնաբուծությունը:
2016-ի առաջին երկու ամիսների համեմատ՝ անանաբուծության ծավալն աճել է 1,1 %-ով, իսկ ձկնորսությանը՝ 1,8 %-ով, սրան հակառակ բուսաբուծությունն անկում է ապրել 34%-ով։ Եթե ամբողջացնենք գյուղատնտեսության և ձկնորսության արտադրանքի անկումներն ու վերելքները, կստացվի այսպիսի պատկեր.
Եթե ամփոփելու լինենք 2017-ի հունվար-փետրվարը, գյուղատնտեսական արտադրանքն աճել է ընդամենը 0,1 %-ով, իսկ ձկնորսությունը՝ 1,8 %-ով։
Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա 2017-ի փետրվարին կատարվել է 1431 տոննա ձկան որս։
2017-ի փետրվարին, 2016-ի նույն ամսվա համեմատությամբ, 0,9 %-ով ավել ձկնորսություն է կատարվել, դրան հակառակ` այս տարվա փետրվարին, հունվարի նկատմամբ, ձկան որսը 47,1 %-ով անկում է ապրել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել