HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը փակ կլինի

Ապրիլի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև լուսաբաց, Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը.

«Հարգելի համաքաղաքացիներ,

ապրիլի 8-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 9-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու: Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter