HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրվել է ավտոմեքենա. տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր

Ապրիլի 8-ին` ժամը 15.05-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ամբողջությամբ այրվում է ԳԱԶել մակնիշի 34 SD 325 պետհամարանիշով (վարորդ՝ 1994 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենան:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր` 1994 թ. ծնված Հ. Բ.-ը տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 15:40-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter