Անշարժ գույքի գործարքները նվազել են
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է փետրվար ամսվա անշարժ գույքի շուկայի գործարքների մասին տեղեկությունը։ Համաձայն կոմիտեի վիճակագրության՝ այս տարվա փետրվար ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12 247 գործարք։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն նվազել է ավելի քան 1000-ով։
Անշարժ գույքի մարզային գործարքների տոկոսային ցուցանիշը ամիսների ընթացքում չնչին փոփոխություն է ունենում։ Այդ գործարքների մեծամասնությունը՝ գրեթե 40%-ը, շարունակում է բաժին ընկնել մայրաքաղաք Երևանին: Գործարքներն «ակտիվ են» նաև Կոտայքի մարզում, որը, սակայն, Երևանին զիջում է եռակի։
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ամենապաշատը շարունակում է մնալ օտարումը, որին հաջորդում են առաջնային գրանցումները։ Եթե առաջինին ընդհանուր ցուցանիշից բաժին է հասել 25%, ապա երկրորդը ընդհանուրի 17%-ն է ապահովել։
Նկատենք, որ փոփոխվել են բնակարանի գները Երևանում: Նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել են Զեյթուն, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակարանների գները։ Ամենաթանկ բնակարաններով վարչական շրջանները շարունակում են մնալ Կենտրոնը, Արաբկիրն ու Քանաքեռ-Զեյթունը։
Մարզային ամենաթանկ քաղաքային բնարականները Ծաղկաձորում, Աբովյանում, Վաղարշապատում, Նոր Հաճնում և Վայքում են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել