HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի մասնակցելու Երևան քաղաքի ավագանու ընտրություններին

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախօրեին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվեցին ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ: Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը:

«Հաշվի առնելով  վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած  ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ  վարչությունը որոշում կայացրեց  չմասնակցել սույն թվականի մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին:

Կուսակցության վարչությամն մեկ այլ որոշմամբ սահմանվեց կուսակցականների վերահաստատման և անդամագրման նոր կարգ:

Միևնույն ժամանակ, ՀՎԿ վարչությունը հայտարարում է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող  բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային  դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter