HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ը և միջազգային համայնքը հայաստանյան գործընկերների հետ նշում են Մարդու իրավունքների օրը

Գրեթե հազար հայ երիտասարդներ հնարավորություն կունենան մարդու իրավունքների, պաշտպանության և խթանման մասին իրենց գիտելիքները զարգացնել` մասնակցելով ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակների կազմակերպած ու հայաստանյան գործընկերների աջակցած միջոցառումներին: 

Երիտասարդ հայ ակտիվիստներ Անի Պողոսյանի ու Արեն Մալաքյանի ֆիլմերը, որոնք ներկայացվել էին ավելի վաղ հայտարարված ֆիլմերի փառատոնին, ճանաչվեցին լավագույնը և ստացան մրցանակներ այսօր Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:      

Մոտ 20 ֆիլմ էր ընտրվել փառատոնին մասնակցելու համար, որը կազմակերպվում էր առաջին անգամ Հայաստանում, Ավստրիայում, Վրաստանում և Ուկրաինայում միաժամանակ: Փառատոնի նպատակն էր խթանել երիտասարդների ակտիվությունը, մարդու իրավունքների ընկալումը և իրենց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացումը: Փառատոնը կազմակերպել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակները չորս երկրներում տեղական և միջազգային գործընկերների հետ: 

Հայաստանում փառատոնը համատեղ կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակների կողմից` Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աջակցությամբ:  

Ֆիլմերի փառատոնի ընտրված բոլոր մասնակիցները մրցանակների հանձնման արարողության ժամանակ ստացան գնահատանքի վկայականներ, իսկ լավագույն ֆիլմերը ցուցադրվեցին և նրանց մասին քննարկւոմ կազմակերպվեց: Բոլոր ֆիլմերը կարելի է դիտել հետևյալ հասցեում` http://www.youtube.com/playlist?list=PLB8B6BF00E8875C50&feature=view_all

Մրցանակների հանձնման արարողությունը շարունակվեց  մարդու իրավունքների թեմայով բանավեճով, որը վարում էր Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ավելի քան 60 երիտասարդներ քննարկեցին մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները և իրենց հավանական մասնակցությունն ու դերը մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, ինչպես նաև իրենց հասակակիցներին կրթելու գործընթացում: 

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ և վերցնել մարդու իրավունքների թեմայով կազմակերպիչների կողմից տրամադրած գրականությունը:

Մարդու իրավունքների օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն արդեն ավանդական դարձած ռոք համերգով, որը նպատակ ունի երաժշտության միջոցով հայ երիտասարդների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը: Համերգին ելույթ կունենան երեք հայկական խմբեր` «VOX», «Exodus» ու «Մհեր Մանուկյան և ընկերներ»:

Ռոք համերգի մոտքն ազատ է հանրության համար, և տեղի կունենա Երևանի պետական տիկնիկային թատրոնում, ժամը` 19:00-ին (Սայաթ-Նովա 4):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter