
Պատգամավորները կրկին բացակայել են ԱԺ նիստից
Այսօր՝ ժամը 12:00-ին, նախատեսված էր ԱԺ նիստ գումարել, սակայն այն չկայացավ պատգամավորների քվորում չապահովելու պատճառով։ Նիստին ներկա էր 16 պատգմավոր, բացակա՝ 114-ը, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն։
«Ինչպես տեղյակ եք, վերջին շրջանում արդեն լավ տեղյակ եք, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն, եթե քվորում չենք ապահովում, ապա գրանցումը շարունակում ենք մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավել, քան երեք ժամվա ընթացքում»,֊ասաց նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։
Նաղդալյանը պատգամավորերին երեք ժամ ժամանակ տվեց նիստին ներկա գտնվելու համար։
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա երրորդ դեպքն է, որ պատգամավորների բացակայության պատճառով ԱԺ նիստ չի կայանում։ Նման մի դեպք գրանցվել էր մարտի 2-ին, մյուսը՝ մարտի 20-ին։
Մեկնաբանել