HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Չարլս Լոնսդեյլին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլս Լոնսդեյլին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Կարծում եմ, Դուք բավականին մեծ ջանքեր եք ներդրել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման և խորացման համար: Այդ գործում մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ այս ընթացքում մեր երկրում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել տարբեր ուղղություններում: 

«Համոզված եմ, որ առաջիկայում ևս կտեսնեմ Ձեր երկրի առաջընթացը: Մեծ Բրիտանիան մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ»,- ասել է Չարլս Լոնսդեյլը: Նա տեղեկացրել է, որ մի քանի բրիտանական ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում ընթացող բարեփոխումներին և այլ հարցերի: Վարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին՝ իր հետագա գործունեության մեջ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter