HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջի Էմ հոլդինգ» ընկերությունը ճանաչվել է «Արցախգազ»-ի բաժնետեր

Արցախի կառավարությունը տեղեկացնում է, որ մպրիլի 10-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախգազ» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:

Մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել  մեկ հայտ՝ «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ կողմից, որն էլ մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող:

Ընկերության լիազոր ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է մրցույթի պահանջներին ու պայմաններին համապատասխան առաջարկություններ ու տվյալներ, համաձայն որոնց՝ ընկերությունը պարտավորվում է «Արցախգազ»ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ 505 մլն դրամի ներդրում, աշխատավարձի ֆոնդը չկրճատել ու նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ սակագները չբարձրացնել և այլն:

Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթելընկերությանը՝ հանրապետության համար կարևոր նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում:

Նշենք, որ «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը: Համաձայն վերջինիս կենսագրության՝ նա տնօրենի պարտականությունները ստանձնել է 01.12.2016թ-ից՝ համատեղության կարգով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter