ՏՄՊՊՀ նախագահը աշխատանքային այցով կմեկնի Արցախ
Երկուշաբթի աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կմեկնի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի և աշխատակազմի հետ:
Համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի՝ կողմերը համագործակցում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ:
ՏՄՊՊՀ պատվիրակության կազմում են նաև Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը և Աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել