HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշանակումներ ԱԻՆ-ում. համալրվել են սահմանամերձ գոտիների ջոկատները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի,Վայոց ձորի ևԱրարատի  մարզային փրկարարական վարչություններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ՓԾ Փրկարարական ուժերի, Քաղպաշտպանության, Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման  վարչություններում, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության պետ, ՃԿԱԿ պետի տեղակալ  Ռոբերտ Հարությունյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Լոռու ՄՓՎ Տաշիրի ՀՓՋ հրամանտար Հովսեփ Արշակյանին և Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ  Վահրամ Գորոյանին շնորհվել է  փ/ծ մայորի կոչում:

Համալրվել են սահմանամերձ գոտիների հատուկ օբյեկտների պահպանության ջոկատները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter