HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարվա զբոսաշրջիկներ ներգրավող փառատոնները

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանի, «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանի, «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի ասուլիսը: Հյուրերը  նախ հակիրճ անդրադարձան Հայաստանում անցկացվող փառատոներին, ապա խոսեցին դրանց զբոսաշրջային ազդեցության մասին: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանն ասաց, որ կազմակերպությունը համագործակցում է տուրիստական ընկերությունների հետ և այդ օրերին բավականին զբոսաշրջիկներ գալիս են հենց փառատոնին մասնակցելու նպատակով:

«Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանն էլ ասաց, որ համագործակցություն կա նաև ներգնա տուրօպերատորների հետ:

Ս.Մամուլյանի խոսքով՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ն այս տարի կկազմակերպի երեք փառատոն: Առաջինը Տոլմայի փառատոնն է, որը տեղի կունենա մայիսի 20-ին, երկրորդը՝ Տոնածիսական կերակրատեսակների փառատոնն է, որը կրելու է «Հացը լեռներում» խորագիրը և տեղի կունենա հունիսի 10-ին Թումոյի այգում: Երրորդը Խորովածի փառատոնն է, որն իրականացվելու է օգոստոսի 20 –ին Ախթալայում։

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ անդրադաձնալով իրենց կողմից իրականացվող միջոցառումներին։  Հիմնադրանը մայիսի 5-ին և 6-ին Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ Երևանում կկազմակերպվի Երևանյան գինու օրեր փառատոնը: Իսկ իրենց անենամյա փառատաոնն այս տարի կլինի Սյունիքի մարզի ոչ թե Գորիս քաղաքում, այլ Քարահունջ գյուղում`հուլիսի առաջին շաբաթ օրը: Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը Խաչիկ գյուղում տեղի կունենա ամենամյա Գաթայի փառատոնը։  Այս  տարին ևս կանցկացվի ամենամյա գինու փառատոնը Արենի և Ռինդ համայնքներում՝ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը։                                         

«Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը հույս հայտնեց, որ այս տարի զբոսաշրջիկների քանակը կավելանա, քանի որ իրենց ժուրիի կազմում կլինեն նաև հյուրեր արտերկրից։  

Բանախոսները նաև խոսեցին փառատոների անցկացման ժամանակ հանդիպող խոչընդոտների մասին։ Անդրադարձան նաև համայնքների խնդիրների՝ մասնավորապես ճանապարհների ոչ բարվոք վիճակին։  Փառատոները  նպաստում են նաև տվյալ համայնքի զարգացմանը՝ տեղացիները կարողանում են վաճառել իրենց ապրանքատեսականին։

Աննա Ավետիսյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Բարեկամնե՛ր, Փառատօն բառին յոգնակինփառատօՆեր է՝ միայն մէկ ն-ով, եւ ոչ թէ՝ փառատոՆՆեր՝ 2 ն-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter