Կազմակերպում են ծրագրավորման բաց դասընթացներ
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնը ՊՆ-ի հետ համատեղ կազմակերպում է ծրագրավորման բաց դասընթացներ։
Դասընթացները հաջողությամբ ավարտած անձինք հնարավորություն կստանան աշխատանքի անցնել «ՀայՏեք» կենտրոնի գործընկեր ծրագրավորման ընկերություններից մեկում։
Դասընթացները մեկնարկելու են սույն թվականի ապրիլի 18-ից։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել