HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը վերահաստատում է միջնորդ լինելու պատրաստակամությունը

Հաշվի առնելով Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջև ձևավորվող քաղաքական երկխոսության ներկայիս զարգացումները,

Շարունակելով հավատալ, որ այդ երկխոսությունը կարող է հանգեցնել 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետևանքով մի շարք մարդկանց խախտված իրավունքների պաշտպանությանը,

Հավաստելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է միջամտել քաղաքական գործընթացներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, այն էլ՝ բացառապես մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով,

Ընդունելով Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների պնդումները՝ միջնորդի կարիք չունենալու մասին և ներկա իրավիճակում նպատակահարմար չհամարելով կողմերին ներկայացնել գրավոր առաջարկներ,

Վերահաստատելով իմ պատրաստակամությունը ցանակացած ժամանակ հանդես գալ որպես միջնորդ պետության և հասարակության տարբեր խմբերի միջև՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության,

Դիմելով հատկապես մեր այն համաքաղաքացիներին, ովքեր գտնում են, որ 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետևանքով դեռևս վերականգնված չեն իրենց խախտված իրավունքները`

Հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի նշված խնդիրների լուծմանն ուղղված իրավիճակի իր դիտորդական գործառույթը, ինչպես նաև պատրաստ է ընդունել անհատական դիմումներ այս և այլ խնդիրների առնչությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Կարեն Անդրեասյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter