Բանակում ներդրվելու է «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց
Այս տարվա սկզբին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն էր թարգմանվել Զինված ուժերի ժողովրդական վերահսկողության ժնևյան կենտրոնի կողմից պատրաստված «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկը:
Այդ ձեռնարկի հիման վրա ՀՀ զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներդրվելու է «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց: Որպես այդ դասընթացի նախապատրաստական փուլ` ՀՀ պաշտպանության նախարարություն-ԵԱՀԿ երևանյան գրասենյակ-քաղաքացիական հասարակություն եռակողմ արդյունավետ համագործակցության շրջանակում ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի բոլոր զորամիավորումներում, ռազմական ոստիկանությունում և ռազմաուսումնական հաստատություններում անցկացվում են «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով դասախոսություն-քննարկումներ: Քննարկումներն անցկացնում են «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետները, իսկ ծրագիրը ֆինանսավորվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:
Նախօրեին դասախոսություն-քննարկում է տեղի ունեցել Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում, որին ներկա են եղել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել