HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրախախտումների առթիվ հարուցվել է 15 քրեական գործ, 4-ն ուղարկվել է դատարան

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ քնչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

15 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵ 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)։

Նշված 15 քրեական գործերից 4-ը՝ 4 մեղադրյալների վերաբերյալ͵ ուղարկվել է դատարան͵ 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: 10 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է͵ որոնցից 1-ը՝ Երևանում͵ 9-ը՝ մարզերում (4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված͵ 6-ը՝ ՀՀ ՔՕ 34-153-րդ հոդված):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter