HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն ընդունել է մագիստրոսներին

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Երեւանի «Մանց» համալսարանի  իրավագիտության ամբիոնի` 2011 թվականի մագիստրատուրայի շրջանավարտներին: 

Նշված ամբիոնն այս տարի ավարտել է 7 ուսանող, որոնցից 5-ը՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, մյուս երկուսն ընտրել են քաղաքացիաիրավական ուղղվածությունը: 
Շնորհավորելով շրջանավարտներին՝ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ նրանք իրենց մասնագիտական գիտելիքները կուղղորդեն իրավական մտքի զարգացմանն ու իրավական պետության կայացմանը՝ կոչ անելով մշտապես հետամուտ լինել իրենց ինքնակրթությանն ու վերապատրաստմանը: 

«Որքան էլ համալսարանում լավ սովորեք, ստանալով ակադեմիական կրթություն եւ ձեռք բերելով իրավագիտության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, որպես պրոֆեսիոնալ եւ գործող իրավաբան` պարտավոր եք  հետամուտ լինել ձեր գիտելիքների զարգացմանը, պարբերաբար մասնակցեք վերապատրաստումների եւ հետեւեք օրենսդրական դաշտի փոփոխություններին: Այլապես կդադարեք լինել  պրակտիկ իրավաբաններ`դառնալով իրավաբանության պատմության մասնագետներ»,- ասել է գլխավոր դատախազը եւ հորդորել լինել հետեւողական, սկզբունքային իրենց գործունեության մեջ:

Վերջինս ներկայացրել է դատախազության ընդհանուր կառուցվածքը, գործառույթներն ու աշխատանքի ընդունվելու ընթացակարգը:

Ա. Հովսեփյանը, ով նաեւ գլխավորում է «Մանց» համալսարանի «Քրեաիրավական մասնագիտացում» առարկայի պետական ավարտական քննական հանձնաժողովը, հաստատել է ավարտական քննությունների արդյունքները եւ մագիստրոսներին նվիրել իր հեղինակած գրքերը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter