Քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանելու ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու վերաբեյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանը նաև ոստիկանությունում հաղորդում է տվել 2017թ. ապրիլի 2-ին Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանելիս անհայտ կնոջ կողմից իրեն վիրավորելու, նկարահանմանը խանգարելու, դրանով իսկ իր աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ: Փաստի առթիվ դատախազի կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել