HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվում են 20-ամյա երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

2017թ.  ապրիլի 8-ին՝ ժամը 16:55-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։Նա վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բենզալցակայաններից մեկի մոտ: Այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրությույն է տարածել, որտեղ նշել է, որ պարզվել են հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել  է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը,  ով 28 տարեկան է͵ Երևանի բնակիչ։  Կասկածյալը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի շարժառիթը պարզելու, ինչպես նաև օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter