
Երեք ժամ սպասելուց հետո ԱԺ էր եկել ևս երեք պատգամավոր
«Հարգելի հայրենակիցներ, երեքժամյա գրանցման ռեժիմը ավարտվեց, գրանցվել է ընդամենը 20 պատգամավոր, քվորում չունենք, նիստը չի կայանա»,- այսօր ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ առավոտյան նիստին ներկա էր 17 պատգամավոր, բացակա՝ 113-ը, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն։ Շարմազանովը, ըստ կարգի, երեք ժամ ժամանակ էր տվել պատգամավորներին՝ նիստին ներկայանալու համար, սակայն ավելացան միայն երեք պատգամավորներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել