HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն է ընտրվել Արամ Պապոյանը

Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:

Արամ Պապոյանը ծնվել է 1959թ.` Երևանում: Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010թ-ին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ-ից ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է:

Արամ Պապոյանի գիտական հետազոտություններն ընդգրկում են լազերային ֆիզիկայի, ատոմային ֆիզիկայի և սպեկտրասկոպիայի, քվանտային և ոչ գծային օպտիկայի, օպտիկական պատկերագրման ոլորտները: 4 ժողովածուի և 190 աշխատության հեղինակ է:

Անդամակցել է Ֆրանսիայի ԳԱ Ալֆրեդ Կաստլեր հիմնադրամին, ՀՀ նախագահի մրցանակի ֆիզիկայի հանձնախմբին, Եվրոպական օպտիկական ընկերությանը, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտխորհրդին, ՀՀ ԳԱԱ նախագահությանը:

Արամ Պապոյանն արժանացել է ՀՀ նախագահի ֆիզիկայի մրցանակի, Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Galileo Galilei» մրցանակի, Անանիա Շիրակացու մեդալի, 3 անգամ ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter