HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր շտաբի պետն այցելել է մի շարք զորամասեր

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետերի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել 1-ին բանակային կորպուսի զորամասերում:

ՊՆ տեղեկատվության բաժինը հայտնում է, որ այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ գշխավոր շտաբի պետն ունկնդրել է բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի զեկույցը: Լուծում պահանջող մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացվել են անհրաժեշտ պարզաբանումներ և առաջարկություններ:

Զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում դիտարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, շահագործման ու պահպանության հետ հետ կապված հարցերը, զինծառայողների զորանոցային և սոցիալ-կենցաղային պայմանները:

Շրջայցի ընթացքում բանակային կորպուսի և զորամասերի հրամանատարության հետ քննարկվել են մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման խնդիրների հետ կապված հարցեր: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ տրվել են հստակ հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter