HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը կլուծարվի

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած առաջարկը, որով նախատեսվում է լուծարել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Լուծարումից հետո մնացած դրամական միջոցները ուղղվելու են պետական բյուջե, իսկ սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև ամրացված շարժական և Կոմիտասի 54 բ հասցեում գտվող անշարժ գույքն ամրացվելու է ֆինանսների նախարարությանը։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ «Պետական գնումների գործակալության» գործունեության առարկան և նպատակը համապատասխանել է 2010-ին ընդունված «Գնումների մասին» օրենքին։ Սակայն դեկտեմբերի 16-ին ընդունված «Գնումների մասին» նոր օրենքով գնումների աջակցման նման ինստիտուտ նախատեսված չէ, այդ պատճառով ՊՈԱԿ-ի գործունեության անհրաժեշտությունն այլևս չի լինի:

Բացի այդ, նշվում է, որ նոր օրենքով գնումների բողոքարկման խորհրդի անդամների վարձատրությունը պետք է իրականացնի ֆինանսների նախարարությունը, և պետք է նաև ավելանան գնումների կարգավորման, համակարգման բնագավառում նախարարության կողմից իրականացվող գործառույթները (հրավերների փորձաքննություն, էլեկտրոնային գնումների համակարգի և թեժ գծի սպասարկում), ինչի պատճառով նախատեսվում է պետական բյուջեով այդ ՊՈԱԿ-ի համար նախատեսված մնացորդը  դրա լուծարումից հետո վերաբաշխել ֆինանսների նախարարությանը, որն էլ կիրականացնի այդ ՊՈԱԿ-ի գործառույթները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter