HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երեք ընկերություններ կառավարության կողմից արտոնություն ստացան

Ներդրումային ծրագրի շրջանակներում երեք ընկերություններ կառավարության կողմից այսօրվա նիստում արտոնություն ստացան։ Նրանք հանրապետություն կներմուծեն տեխնոլոգիական սարքավորումներ, հումք և նյութեր՝ օգտվելով ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից։

Այս ընկերություններին արտոնություն տրամադրելու առաջարկություն էր ներկայացրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Արտոնություն ստացած առաջին ընկերությունը «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն է։ Համաձայն կառավարություն ներկայացրած որոշման նախագծի՝ ընկերության կողմից Չինաստանից ներկրված սարքավորումները օգտագործվելու են դեղագործության ոլորտում։

Արտոնություն ստացած հաջորդ ընկերությունը «Այ Պլաստ»-ն է։ Ընկերության կողմից ներմուծվող հումքը կրկին օգտագործվելու է դեղագործության ոլորտում։

Իսկ «ՖԵՆՍԻ» ընկերության կողմից ներմուծված սարքավորումները կօգտագործվեն ոսկերչության ոլորտում։

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- գրված է երեք ընկերություններին տրամադրվող արտոնությունների մասին որոշման նախագծերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter