HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Անի» ԲԲԸ-ին օտարվեց Ախուրյանի աջափնյա ջրանցքը

Կառավարությունն այսօրվա նիստում, հաստատելով պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ներկայացրած որոշման նախագիծը, որոշեց թույլատրել այս կառույցին «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված, Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ջրաձոր ջրանցքը, դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցը սպասարկող կառուցվածքները հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՆԻ» ԲԲԸ-ին։

Ինչպես նշվում է գործադիր ներկայացված որոշման նախագծում՝ մարտի 24-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 30 միլիոն դրամ է եղել, սակայն վաճառքի գինը սահմանվել է գնահատված արժեքի 75%-ի չափով, որը կազմել է գրեթե 23 միլիոն դրամ։ Վաճառքի գումարի 70%-ը ուղղվելու է պետական բյուջե, իսկ 30%-ը` համայնքի ֆոնդային բյուջե:

Որոշման նախագծում նշվում է, որ ընկերությունն է դիմել վարչապետին՝ Ամասիա համայնքում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքը օտարելու խնդրանքով, քանի որ այն անհրաժեշտ է ընկերությանը փհէկ-ի (փոքր հէկ) ջրամատակարարումը բարելավելու համար: Իսկ ջրային տնտեսության պետական կոմիտեն, քննարկելով խնդրանքը, տվել է իր համաձայնությունը:

Գույքը գնելու դեպքում ընկերությունը պարտավորվել է 15 տարվա ընթացքում ջրանցքի վերանորոգման վերականգման և շահագործման նպատակով ներդնել 540 մլն. դրամ: Ընկերությունը պարտավորվել է նաև ոռոգման շրջանում անխափան, անվճար ապահովել ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակները՝ ջրանցքի տվյալ հատվածը շահագործել ոռոգման ջրամատակարարման ռեժիմների ու ծավալների գերակայությամբ, ջրի անվճար փոխադրմամբ, առանց պետության կողմից համակարգի շահագործման և պահպանման համար տրվող դոտացիոն վճարների, իսկ փհէկ-ի ջրամատակարարումը կիրականացվի ոչ ոռոգման, ինչպես նաև ոռոգման շրջանում մնացորդային ջրերի հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter