Ներկրումը տեղական արտադրությամբ փոխարինելու վարչապետի հանձնարարականը
Գյուղատնտեսական ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրությամբ փոխարինելու համար վարչապետը կառավարության այսօրվա նիստում հանձնարարականներ տվեց։
Մասնավորապես նշեց, որ գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև իրենց աշխատանքային այցերի արդյունքնում առաջարկվել է տեղական արտադրանքի խրախուսման երկու ուղղություն՝ կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը և տեղական սերմնաբուծությունը՝ համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումով և այդ ոլորտի համակարգումով։
Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը և կառավարություն ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու որոշման նախագիծ` հաշվարկելով դրանց ներկրումը տեղական արտադրությամբ փոխարինելու ծրագրի ծախսերը։
Իսկ տնտեսական զարգացուման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց Իգնատի Առաքելյանի հետ համատեղ մշակել Հայստանում հանքային և կենասաբանական պարտատանյութերի արտադրության ուղղությամբ հնարավոր ներդրումային ծրագրի ամբողջական փաթեթ։
«Այդ երկու ոլորտն էլ շատ տրամաբանական, շահութաբեր, հասկանալի բիզնես է։ Ընթացքում խոսում ենք մասնավոր սեկտորի հետ։ Չեմ կարծում, որ մենք ներդրող չենք գտնի»,- ասաց վարչապետը։
Հաջորդ հանձնարարականը ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրման մասին էր։
Վարչապետը հայտնեց, որ այժմ ավարտական փուլում են 2017 թվական ոռոգման աշխատանքները։ Այդ պատճառով ջրօգտագործման հավասար պայմաններ սահմանելու համար գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել 2017 թվականի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրման որոշման նախագիծ։
Վարչապետի խոսքով՝ կան համայնքների, որոնք բերք ստանալու համար ավելի շատ ջրօգտագործման պահանջ ունեն, ինչը հանգեցնում է ոչ հավասար պայմանների, այդ պատճառով ամեն ինչ պետք է կարգավորվի այնպես, որ գերնորմատիվային կորուստներ չլինեն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել