HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սահակյանշին»-ը ներդրումային ծրագիրը կիրագործի 15-20 տարվա ընթացքում

Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագիրը «Սահակյանշին» ՓԲԸ-ն կկատարի ոչ թե 5-10, այլ 15-20 տարիների ընթացքում։

Կառավարությունն այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով փոփոխություն կկատարի իր՝ 2012 թվականին ընդունված որոշման մեջ։ Այդ ժամանակ կայացված որոշմամբ հավանություն էր տրվել Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին և կառավարության նշված որոշումների, դրանցում կատարված փոփոխությունների հիման վրա «Սահակյանշին» ՓԲԸ-ի հետ կնքվել էին մի շարք պայմանագրեր։ Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը սահմանվել էր 5-10 տարի:

Սակայն «Սահակյանշին» ՓԲԸ-ն 2016թ-ի վերջին դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով վերանայել ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը:

Ժամկետի երկրացումը ընկերությունը պայմանավորել է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ անշարժ գույքի պասիվության պայմաններում հսկայական ներդրումների կատարման անհնարինությամբ, տնտեսության, բնակչության գնողունակության անկմամբ։ Ընկերությունը հայտնել է, որ դրանք խիստ սահմանափակել են նոր ներդրողներ ներգրավելու իր հնարավորությունները։

Որպես ակնկալվող արդյունք` կառավարություն ներկայացված փաստթղթերում նշվում է. «Նախագծի ընդունման արդյունքում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը հնարավորություն կընձեռի «Սահակյանշին» ՓԲԸ-ին ներգրավել նոր ներդրողներ և իրականացնել ներդրումային ծրագիրը»

Հավելենք, որ այս ընկերությունը պետական գնումների ակտիվ մասնակից է, և այս նախագիծն էլ կառավարություն ներկայացվել էր դեռևս նախորդ շաբաթ, սակայն նիստից ժամեր առաջ այն օրակարգից հանվել էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter