ՊՆ-ի ենթակայությամբ կստեղծվի «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը
Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող կարգով ընդունեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի որոշման նախագիծը, որով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից կառանձնանա ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ն։ Այս երկու ընկերությունների 100 տոկոս բաժնեմասներն էլ պատկանելու են պաշտպանության նախարարությանը։
Որոշման նախագծում բնապահպանության նախարարին հանձնարարարական է տրվել՝ այս ընկերությանը տրամադրել ջրօգտագործման թույլտվություն։
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված փաստաթղթերում՝ այս առանձնացումը թույլ կտա արդյունավետ իրականացնել տնտեսական գործունեություն, ինչպես նաև լիարժեք կազմակերպել այս ընկերությունների գործունեության վերահսկումը:
Թե որտեղ և ինչ նպատակով է գործունեություն ծավալելու «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը, որոշման նախագծում չի մանրամասնվում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել