HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական զարգացման ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացվել կառավարությանը

Կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Կառավարության կողմից ընդունված որոշմամբ առաջարկվում է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն։

Նախարարությունը տեղեկացնում է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է.

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի լիցենզավորման ենթակա գործունեության 4 տեսակների համար լիցենզավորման պահանջի վերացում, մասնավորապես հետևյալ տեսակաների համար՝ Մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, Մաքսային փոխադրողի գործունեություն, Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում ։

  • ՀՀ տարածքում գործունեության բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող) առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար  լիցենզավորման փոխարեն ծանուցման մեխանիզմի ներդնում

  • Ներկայացվող փաստաթղթերի էական կրճատում

  • Ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց լիազոր մարմնում անձանց հաշվառման կարգի սահմանում

Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ նշված օրենսդրական փաթեթում ներառված են մի քանի գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիցենզավորման լիազորության իրականացումը նախատեսվում է պատվիրակել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված համապատասխան պետական կառավարման մարմնին կամ այլ մարմնի:

Նախագծերի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը և առկա խնդիրների վերացումը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter