Գյումրի-Կարս տնտեսական ֆորում
Դեկտեմբերի 14-ից 16-ը Գյումրու զարգացման հիմնադրամը կանցկացնի երկրորդ Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը: Միջոցառումը կհամախմբի շուրջ 30 հայկական և թուրքական ընկերությունների, այդ թվում` պանրագործներ, մեղվապահներ, գինեգործներ, մսի և կաթի արտադրության ոլորտի, զբոսաշրջության և ռեստորանային գործի, ինչպես նաև քարի մշակման մասնագետներ Գյումրիից, Վանաձորից և Կարսից:
Այս տարի Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի ֆինանսավորմամբ:
Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը: Ֆորումը համաֆինանսավորվում է նաև բրիտանական «Միջազգային տագնապ» կազմակերպության կողմից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել