Նախատեսվում է 100 %-ով բավարարել շաքարային դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների դեղի պահանջարկը
Այսօր Կառավարության նիստի ժամանակ ընդունվել է շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով համապատասխան որոշումը: Հարցի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2017-2019թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը 100 %-ով:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների թիվն տարեցտարի աճում է։ 2016թ.-ին մինչև 18 տարեկան դիաբետ ունեցող հիվանդների տարեկան աճը 2015թ.-ի հետ համեմատ կազմել է 8 %, իսկ 18-22 տարեկաններինը՝ 14,4 %:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել