Կարեն Կարապետյան. «Նախարարությունը հստակեցրել է ցանկը, որպեսզի այնտեղ պատահական մարդիկ չհայտնվեն»
Կառավարության 2016թ. համապատասխան որոշմամբ սահմանվել էր, թե որ ընտանիքներն են համարվում սոցիալապես անապահով բնական գազի և էլեկտրաէներգիայի մեղմացված սակագներից օգտվելու տեսանկյունից: Այս որոշմամբ, սակայն չի սահմանվել, թե ինչ մեխանիզմով պետք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը որոշեն սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանց տրամադրված կոմունալ ծառայության համար գանձեն սահմաված մեղմ սակագնով հաշվարկված գումարը:
Այսօր Կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների տրամադրող մարմինը, տվյալների փոխանակման ժամկետները, ինչպես նաև գործընթացի վերահսկման մեխանիզմները: Կարեն Կարապետյանը նշել է, որ բյուջեն սուբսիդավորելու ծախս չի կրում. «Ծախսերը կրում են մատակարար ընկերությունները: Նախարարությունը հստակեցրել է ցանկը, որպեսզի այնտեղ պատահական մարդիկ չհայտնվեն»,-ասել է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել