
Report.am-ը Հայկ Բաբուխանյանին առաջարկել է հաշտվել
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստն ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի, վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի և report.am կայքի խմբագիր Աբել Միքայելյանի:
Հայցվոր կողմը թեև պատշաճ ծանուցված էր, սակայն հայցվորի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը նիստին ներկա չէր:
Դատարանը որոշեց նիստը շարունակել առանց հայցվորի ներկայության, սակայն պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը հայտնեց դատարանին, որ իրենք ցանկանում են հաշտություն կնքել և արդեն ուղարկել են հաշտության համաձայնության առաջարկը հայցվորին, սակայն հայցվորը դեռևս իր դիրքորոշումը չի հայտնել այդ կապակցությամբ:
Քանի որ հայցվորի ներկայացուցիչը նիստին ներկա չէր և հնարավոր չէր պարզել հայցվորի վերջնական տեսակետը, պատասխանողի խնդրանքով նիստը հետաձգվեց: Դատական նիստի օր նշանակվեց հունվարի 27-ը:
Մեկնաբանել