«ՀայՏեք» կենտրոնում կայացել է կիբեռանվտանգությանը նվիրված գիտաժողով
Պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, ապրիլի 13-ին «ՀայՏեք» կենտրոնում Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով:
ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում թ, որ հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ: Գիտաժողովի ժամանակ ոլորտի միջազգային առաջատարներից Checkpoint Software ընկերությունը ներկայացրել է այն նորարարական լուծումները, որոնք այսօր կիրառվում են կիվեռանվտանգության ոլորտում:
Սա Պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող երկրորդ նմանատիպ գիտաժողովն է: ՏՏ ոլորտին նվիրված նմանատիպ հանդիպում-քննարկումների նպատակն է հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և տեղեկացված լինել ՏՏ ոլորտի, կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։
Մեկնաբանել