HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդային մարտավարական զորավարժություն` Պաշտպանության բանակում

Ապրիլի 11-13-ը ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անց է կացվել գնդային-մարտավարական զորավարժություն, որին ներգրավված էին օժանդակ մի շարք ստորաբաժանումներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ զորավարժության պլանավորման ու խաղարկման ողջ ընթացքում հաշվի են առնվել ինչպես 2016թ. ապրիլյան զարգացումները, այնպես էլ արդի ու հավանական իրողությունները, ղեկավարում էր միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը: Այն իր մեջ բովանդակում էր ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական էլեմենտներ:

Ապրիլի 13-ին բանակի  «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը, որին հետևում էին նաև ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը և միավորման ենթակա զորամասերի հրամկազմը: Պայմանական մարտադաշտում զորախաղերին ներգրավված ստորաբաժանումների գործողությունները ևս մեկ անգամ ապացուցել են, որ 2016թ. ապրիլից հետո իրականացված ու շարունակվող գործընթացները ծառայել են իրենց նպատակին և այսուհետ հակառակորդի հավանական ոտնձգությունները կարժանանան շատ ավելի կոշտ պաատասխանի:

Գնդային-մարտավարական զորավարժությունը հնարավորություն է տվել կատարելագործելու զորամասի և ստորաբաժանումների մարտական ներդաշնակման մակարդակը, բարձրացնել սպաների և ղեկավարման մարմինների գործնական ունակությունները՝ ժամանակակից մարտի կազմակերպման և զորքերի անընդհատ ղեկավարման առումով, իսկ ժամկետային զինծառայողների մոտ՝ զարգացնել բարոյամարտական որակներն ու ֆիզիկական դիմացկունությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter